Յուրաքանչյուր երեխային անհարաժեշտ է միջավայր, որտեղ նա կարող է բացահայտել իր ունակությունները: << Մերի Փոփինս >> մանկապարտեզում (հիմնադրված 2008թ.) մենք փորձում ենք ստեղծել նման միջավայր: Մեզ մոտ աշխատում են մասնիգիտական բարձր որակավորում ունեցող, ստեղծագործական հմտությունների տիրապետող, երեխաներին սիրող մանկավարժներ՝ աշխատանքային մեծ փորձով: Մեր մանկավարժների աշխատանքային գործունեությունն ուղղված է երեխաների բազմակողմանի զարգացմանը և հուզային բարեկեցությանը: Իր աշխատանքն իրապես սիրող մարդը միայն կարող է լիարժեք ապահովել երեխաներին հոգատարությամբ և սիրով: Հենց այսպիսի մանկավարժներ և դաստիարակներ են աշխատում << Մերի Փոփինս >> մանկապարտեզում: Անհատական վերաբերմունք յուրաքանչյուր երեխայի նկատմամբ. սա է մեր մանկապարտեզի հիմքը: Մեր մանկապարտեզում երեխաներին տրվում է անհատական վերաբերմունք, մեծ սեր, հոգատարություն և յուրովի մոտեցում: Բոլոր պարապմունքները անցկացվում են հաշվի առնելով երեխայի հոգեբանական և տարիքային առանձնահատկությունները: Շինությունը, որտեղ գտնվում են երեխաները, ապահով է, հարմարավետ և նորաձև: Ճաշացանկը կազմված է պետական նորմերին համապատասխան: Ճաշատեսակները պատրաստված են միայն թարմ և որակյալ սննդամթերքից: Բոլոր ճաշատեսակները պատրաստվում են անմիջապես ուտելուց առաջ՝ մեր խոհանոցում: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ապահովել անհատական ճաշացանկ: Երեխաները գտնվում են բուժքրոջ մշտական հսկողության ներքո: Երեխաների հետ աշխատանքներն անցկացվում են տարբեր զարգացնող մեթոդներով: Մեր պարապմունքներն ուղղված են երեխաների բազմակողմանի զարգացմանը: <<Մերի Փոփինսի>> շրջանավարտներն ունեն շատ գիտելիքներ աշխարհի մասին և լիարժեք պատրաստ են դպրոցին: